ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Խաղալու ենք հաղթելու համար»

«Խաղալու ենք  հաղթելու համար»
08.06.2018 | 01:19

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ղեկը կրկին ստանձնած Վարդան Մինասյանը Ավստրիայում կայացած ընկերական խաղերից հետո հանդիպել է լրագրողների հետ, հայտնել ստացած տպավորությունները: Նա ասել է, որ նախատեսել էին երկու հավաք ունենալ, սակայն դրանցից մեկը ձախողել են, ու երևի (սա արդեն մեր կարծիքն է- Մ.Հ.) այդ պատճառով էլ չի կարողացել թիմին ներկայացնել իր փիլիսոփայությունը: Ինչևէ, անփիլիսոփայություն մնացած տղաները երկու խաղն էլ ոչ-ոքի արդյունքով են ավարտել, չկարողանալով երեք միավոր կորզել ինչպես Մալթայի թույլ, այնպես էլ Մոլդովայի ավելի թույլի համարում ունեցող հավաքականներից: Սակայն մրցակցի նման բնութագրականն օբյեկտիվ կլինի, եթե վերևներից իջնենք գետնին ու պարզ սրտով խոստովանենք, որ այդ մենք են թույլերի թույլը, ու դա «շնորհիվ» Հայաստանում ֆուտբոլը կործանման եզրին հասցրած վայ-ֆուտբոլային գործիչների:


Ինչևէ: Վարդան Մինասյանն անկեղծացել է, որ թիմը իր համար 70 տոկոսով նոր է, ինքը պիտի հենվի ֆուտբոլիստների որակի ու ցանկության վրա, և իր համար կարևոր նշանակություն է ունեցել ֆուտբոլիստների աչքերում կրակ տեսնելը, ցանկություն տեսնելը: Հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ Ազգերի լիգայում պետք է հասնել առավելագույնի. «ՈՒթ խաղ ենք անցկացնելու, որոնք բոլորն էլ խաղալու ենք հաղթելու համար, ութ փոքր եզրափակիչ ենք ունենալու: Ոչ մի այլ արդյունք չի կարող գոհացնել մեզ»:


Հարկավ շատ լավ է, որ Վարդան Մինասյանն այսքան լավատես է, սակայն նա չի պատասխանել այն հարցին, թե հանկարծ ու, Աստված մի արասցե, եղավ այդ չգոհացնող արդյունքը, ինքն ինչ քայլերի է դիմելու: Ժամանակին նրա գլխավերևում եղած մեկն ասում էր, որ եթե հանկարծ… Այդ հանկարծը, ցավոք, եղավ մեր ֆուտբոլի համար, իսկ այդ մարդը դրժեց պոստից հրաժարվելու մասին արած խոստումը, որովհետև ամեն մի խոստում չէ, որ «ասնավանի» է: Նորից ենք ասում` Աստված չանի, որ մեր հավաքականը ձախողվի Ազգերի լիգայում, բայց ասենք թե եղավ այդ բանը, Վարդան Մինասյանը վարվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պե՞ս, թե՞, աբուռն իրեն քաշած, նորից լքելու է հավաքականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ